Մեր մասին

SILK NOTE FESTIVAL-ը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

Հայտնի ճշմարտություն է՝ մշակույթը ցանկացած ժողովրդի այցեքարտն է, իսկ Հայաստանի դեպքում այն բացառիկ դեր է խաղացել նաև ինքնության պահպանման գործում: Հայաստանը յուրահատուկ բացահայտումների վայր է ոչ միայն տեղաբնակների, այլև այլ երկրներից այցելուների համար: 

Մշակութային տուրիզմը մեր օրերի ամենամեծ հետաքրքրություն վայելող ուղղությունն է: Միավորված ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել է, որ ընդհանուր զբոսաշրջության 37%-ը կազմում է մշակութային տուրիզմը, և այն տարեցտարի աճում է։ 

 

Հայաստանը մշակութային զբոսաշրջության ասպարեզում ունի մեծ հնարավորություններ, սակայն այժմ այդ ներուժը լիովին չի օգտագործվում:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան» համատեղ նպատակ են հետապնդում վերածել Հայաստանը մշակութային զբոսաշրջության կենտրոնի։ Այս նպատակին հասնելու համար հարկավոր է իրականանցել համակողմանի աշխատանք՝ միջազգային փորձի և կարողությունների ներգրավմամբ

Մեր առաջին խոշոր նախագիծը կլինի 2019-ին անցկացվելիք Silk Note Festival-ը, որը հավակնում է դառնալ տարվա մշակութային և զբոսաշրջային իրադարձություն: 

Silk Note Festival-ը ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին առաջարկելու է բացառիկ համերգներ, որոնց հեդլայներները կլինեն աշխարհահռչակ արտիստներ:

Այս փառատոնը հնարավորություն կտա աշխարհահռչակ երաժիշտների շնորհիվ Հայաստանը պահել միջազգային հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում, խթանել երաժշտական ոլորտի զարգացումը, հարստացնել մշակութային կյանքը: 

2019 թվականի հեդլայներները 

Jamiroquai

Բրիտանական այս խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել 30 միլիոն օրինակ ձայնասկավառակ ու արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմիի»: Նրանց “Travelling Without Moving” ալբոմն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ֆանկ ոճում ամենաշատ վաճառված ձայնասկավառակ:

Պառով Ստելար բենդ

Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ:

Դրան հաջորդեցին Seven and Storm (2005), Shine (2007), Coco (2009), The Princess (2012), The Invisible Girl (Parov Stelar Trio, 2013), The Art of Sampling (2013), թիվ 1 ճանաչված The Demon Diaries (2015), Live @ Pukkelpop (2016), թիվ մեկ ճանաչված The Burning Spider (2017) ալբոմներն և ավելի քան 20 մինի ալբոմներ, որոնցով արտիստը ամրապնդեց ու բարելավեց իր կարգավիճակը՝ դառնալով երկրպագուների հսկայական համայնքի սիրելին:

Պառով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի, Մարվի Գեյի, Բրայան Ֆերիի, Klingande-ի և բազում այլ արտիստների հետ:

8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում), ստացել է 4 ոսկե և մեկ կրկնակի պլատինե մրցանակներ:

Պառով Ստելարն ունի ավելի քան 1 միլիոն ֆեյսբուքյան երկրպագուներ, ավելի քան 500 միլիոն դիտումներ YouTube-ում և ավելի քան 500 միլիոն քլիքեր Spotify-ում: Նրա գործերն օգտագործվել են ավելի քան 700 երաժշտական համադրություններում (Hotel Costes, Buddha Bar, …) և հեռուստատեսային շոուներում, սերիալներում և ֆիլմերում: Պարով Ստելարի երաժշտությունը հնչում է տասնյակ գովազդներում (Audi, Bacardi, Courvoisier, Colgate, Cosmopolitan, Escada, Fiat, Google, Microsoft, Motorola, Nespresso, Paco Rabanne, Target, Telecom Italia , Vodafone և այլն):

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում և եվրոպական այլ սրահներում կայացած համերգները: Նրանք հանդես են եկել այնպիսի փառատոնների շրջանակում, ինչպիսիք են Coachella-ն, Glastonbury-ն, Sziget-ը, Lollapalooza-ն, Pukkelpop-ը և այլն, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում, օրինակ, Ավստրալիայում/Նոր Զելանդիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Հյուսիսային Կորեայում:

Խմբի 2019/2020 շրջագայության ընթացքում լույս կտեսնեն նոր երգեր, կներկայացվի բեմի բոլորովին նոր դիզայն, լուսային և տեսաշոու, որը կլինի նախկինում եղածներից է՛լ ավելի լավը:

Բացի այդ, առաջին անգամ խմբին կմիանա հիասքանչ վոկալիստ Ելենա Կարաֆիզին: Յոթ կատարողներ ու նոր երաժշտություն ունեցող խումբն առավել քան ոգևորված է հանդիպելու իր երկրպագուների հետ աշխարհի ամենահիշարժան վայրերից մի քանիսում:

Վոկալ՝ Ելենա Կարաֆիզի, Անդուզե

Փողայիններ՝ Սեբաստիան Գրիմուս (սաքսոֆոն), Մարք Օստերեր (շեփոր), Ջեքի Մեյր (տրոմբոն)

Հարվածայիններ՝ Մայքլ Վիթներ (կիթառ/բաս), Վիլլի Լարսոն կրտսեր (թմբուկ)