Հունիսի 5-ին և 6-ին Մարզահամերգային համալիրում անցկացվելու է առաջին «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը: Այն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը: Փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան դիտել առաջին հայկական մանկական երաժշտական մյուզիքլը, որի հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն են: Մյուզիքլը կրում է «Հայը կա.դեպի մեծ երազանքներ» խորագիրը: